“ԱրմենՏել”-ը չորս անգամ նվազեցնում է կորպորատիվ ինտերնետի գները

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար “Կորպորատիվ ինտերնետ” ծառայության սակագների էական նվազեցման մասին: Միջինում բաժանորդային վճարը նվազել է 4 անգամ: Մասնավորապես, 1 Մբ/վ թողունակությամբ երաշխավորված սիմետրիկ կապուղու տրամադրման ամսեկան վճարը կկազմի 34800 դրամ, 2 Մբ/վ` 62400 դրամ, իսկ 3 Մբ/վ` 90000 դրամ :

“Ինտերնետ օգտագործողների կորպորատիվ հատվածը մշտապես գտնվում է “ԱրմենՏել” ընկերության ուշադրության կենտրոնում: Մեր բաժանորդների թվի աճը, ինչպես նաև տվյալների փոխանցման շուկայի արագընթաց զարգացումը թույլ են տալիս նվազեցնել սակագները և առաջարկել մեր հաճախորդներին գրավիչ գներ: Նոր առաջարկի շնորհիվ մեր կորպորատիվ հաճախորդները, այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունները, պետական և գիտական կազմակերպությունները, կկարողանան էապես ընդլայնել իրենց հնարավորությունները` ինտերնետին միանալիս”, – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Կորպորատիվ ինտերնետ» ծառայությունը` կորպորատիվ բաժանորդներին գերարագ ինտերնետի կապուղիների տրամադրումն է: Ինտերնետ ցանցին մուտքն ապահովվում է ընկերության ենթակառուցվածքով, MPLS ցանցի միջոցով Հայաստանի տարածքում CDN հանգույցների առկայության վայրերում: Հաճախորդը ստանում է մուտք ինտերնետ ցանց, առանց տրաֆիկի սահմանափակման, երաշխավորված, սիմետրիկ (up/down) արագությամբ (contetion ratio 1/1):

«Կորպորատիվ ինտերնետ» ծառայության մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

 
Դիտել են 38 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info