Հովհաննես Թամամյան. «Մարգարը չէր կարող նման բան ասել»

Այսօր՝ մարտի 6-ին, Երևանի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը։

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալ Վահան Խանզադյանը դատարանից խնդրել էր հանրային պաշտպան։ Այսօրվա դատական նիստը նույնպես հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Արթուր Պողոսյանը դատարանից խնդրեց, որպեսզի իր շահերը դատարանում պաշտպանի փաստաբան Հայկ Ալումյանը, իսկ նախկին պաշտպանը չէր ներկայացել դատական նիստին։ Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը, և դատական նիստը հետաձգվեց. այն նշանակվեց մարտի 14-ին։

Դատական նիստերի դահլիճում Հ. Թամամյանին հարց ուղղվեց, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը ասել է, որ իր գլխին «սարքել է» ոստիկանության նախկին պետ, գեներալ–լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, արդյոք իր գլխին է սարքել Ալիկ Սարգսյանը։ Հարցը լսելուց հետո Հովհաննես Թամամյանը մի րոպե սպասեց և պատասխանեց, որ «Մարգարը չէր կարող նման բան ասել»։

 
Դիտել են 72 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info