Ավտովթար Սյունիքի մարզում. 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում «Ֆորդ» մակնիշի 9694 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 60-ամյա Վլյատ Ոսկանյանը, վարելով ավտոմեքենան, Երևան–Երասխ–Մեղրի–Իրանի իսլամական հանրապետության սահման ավտոճանապարհի 228-րդ կմ–ի հատվածում, բախվել է 27-ամյա Մհեր Պապյանի վարած «Օպել» մակնիշի 23 ՍՕ 286 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով վարորդներն ու ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ–փրկարարական ջոկատի 4 հրշեջ–փրկարարներ՝ հրամանատարի տեղակալ Սամվել Մուսախանյանի գլխավորությամբ։

Վարորդներն ու «Օպել»–ի ուղևորներ 41-ամյա Լուսինե Ոսկանյանը, 68-ամյա Ալվարդ Հովակիմյանը և «Ֆորդ»–ի ուղևորներ 77-ամյա Սաթիկ Խուրշուդյանը, 44-ամյա Նինա Մովսիսյանը, 35-ամյա Էլմիրա Հարությունյանը տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Գոռ Մանուչարյանը։ Փաստի առթիվ քննիչի կողմից նյութ են նախապատրաստվում։

 
Դիտել են 47 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info