Ինչպես այսօր՝ մարտի 6-ին, Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Առաքելյանի գլխավորությամբ և Գավառի հրշեջ–փրկարարական ջոկատը փորձում էին գտնել կորած մի քաղաքացու, ով, ըստ տեղեկությունների, դուրս է եկել իր ավտոմեքենայից և գնացել անհայտ ուղղությամբ։
Այս պահին նշված հատվածում, որը Գավառ քաղաքից դեպի Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհահատվածն է և որտեղ ուժեղ ձնաբուք է, փրկարարները մեծ դժվարությամբ են կատարում իրենց աշխատանքը։ Նշված հատվածում հայտնաբերվել է կայանված «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա և ավտոմեքենայից մոտ 3 կմ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են սառած տղամարդու դիակ, ով հանդիսանում էր Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 55-ամյա Ռուբիկ Ավետիսյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահը վրա է հասել բքի պատճառով սառչելու հետևանքով։ Փրկարարները բաժանվել էին 2 խմբի։ Փրկարարների կանչով արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ։
Քիչ հետո դեպքի վայր են ժամանելու նաև դատաբժիշկն ու փորձագետը։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը տաքսու վարորդ էր։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
[oqeygallery id=92]