«ԱրմենՏել»-ը խաղարկում է USB-մոդեմներ և մեկ տարի անվճար շարժական ինտերնետից օգտվելու հնարավորություն

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի անցկացման մասին: Մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան USB-մոդեմներ և “Դրայվ-10”, “Դրայվ-5”, “Դրայվ-1” սակագնային փաթեթներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար:

«Կանանց տոների նախաշեմին մենք որոշեցինք անակնկալ մատուցել մեր բաժանորդներին: Մասնակցեք այս մրցույթին, կիսվեք մեր հետ գեղեցիկի տեսլականով, շնորհավորեք միմյանց և ստացեք հնարավորություն մեկ տարի շարունակ անվճար օգտվել Beeline շարժական ինտերնետից», – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն անձիք, ում 18 տարին լրացել է, և ովքեր Beeline Armenia էջի երկրպագու են: Սույն թվականի մարտի 7-ից ժամը 17:00-ից մինչև մարտի 13-ը ժամը 12:00-ն Pr@Beeline.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք լուսանկար, նկար, հեղինակային հոլովակ կամ բոլորը մեկում “Ամենագեղեցիկն իմ աչքերով” թեմայով: Բոլոր այն աշխատանքները, որոնք կբավարարեն մրցույթի պահանջներին, մարտի 13-ին կտեղադրվեն Beeline Armenia էջում: Այն աշխատանքները, որոնք մինչև մարտի 20-ը` ժամը 12:00 կհավաքեն ամենաշատ Like, կճանաչվեն մրցույթի հաղթողներ:

Էլեկտրոնային նամակում հեղինակը պետք է անպայման նշի Facebook-ում իր անձնական էջի հասցեն: Բոլոր նրանք, ովքեր կուղարկեն գոնե մեկ աշխատանք, կհամարվեն մրցույթի մասնակիցներ և դրանով իսկ կընդունեն մրցույթի բոլոր պայմանները, որոնք ներկայացված են Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia էջում http://www.facebook.com/beeline.am:

 
Դիտել են 46 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info