«Առավոտ»-ը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հարցնում է. – «Նոր ժամանակներ» կուսակցությունը չի՞ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կարծես չեք շտապում հայտարարություններ անել»։ Պատասխան. – «Դեկտեմբեր ամսից սկսած` իրավիճակն այնպիսի փոփոխություններ է կրել, որ ես, որպես քաղաքական գործիչ եւ կուսակցության լիդեր, մտածում եմ` ընդհանրապես պե՞տք է մասնակցել այդ ընտրություններին, թե՞ ոչ»։