Մարտի 8-ին, ժամը 11.07-ին, Կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղի Այգեգործական 22 տանը հարակից տան բակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Գ. Սարիբեկյանին պատկանող տան բակում հսկողությամբ այրվել է անվադող: