Ավտովթար էջմիածնում. «Պազ»–ն ու տաքսին բախվել են իրար. կա վիրավոր (Ֆոտո)

Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում՝ Մայր Տաճարի դիմաց, իրար են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 45-ամյա Սպարտակ Գրիգորյանի վարած «Պազ» մակնիշի 29 ԼՍ 821 համարանիշի և 46-ամյա Արմեն Ասատրյանի վարած, տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 7760 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդ Ա. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի քաղաքային հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Ավդոյանը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
[oqeygallery id=93]

 
Դիտել են 47 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info