Ավտովթար Սյունիքի մարզում. կա վիրավոր (Ֆոտո)

Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.00–ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Պետրոսյանը, վարելով «Հովո» մակնիշի 038 ԼԼ 22 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Երասխ–Մեղրի–Իրանի իսլամական հանրապետություն ավտոճանապարհի 226-րդ կմ–ին բախվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղի բնակիչ Արսեն Աբրահամյանի վարած «Կամազ 5410» մակնիշի 001 ՏՏ 47 համարանիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով Դ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցներ Սամվել Ալեքսանյանն ու Նարեկ Գառնիկյանը։
Վթարի վայրում քննչական աշխատանքներղ ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի քննիչ Մխիթար Տիգրանյանը։ Քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[oqeygallery id=94]

 
Դիտել են 52 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info