Վթարի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատարի տեղակալը

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի սկզբնամասում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի դասակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության մայոր Հակոբ Սաֆարյանը, վարելով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, բախվել է իր դիմացով երթևեկող Արմավիր քաղաքի բնակիչ, 56–ամյա Սամվել Սահակյանի վարած «Տոյոտա Վից» մակնիշի 23 ԼՕ 989 համարանիշի ավտոմեքենային, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի ծառին և մոտ 20 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

ՃՈ աշխատակցին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արավիր» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, գեներալ–մայոր Արամ Զախարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը։

Այս պահին վթարի վայրում քննչական աշխատանքներ են կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները։ Ժամանել է նաև «Գառանտ Լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Վթարի վայրում հավաքված քաղաքացիները Գ. Շամշյանին պատմել են, որ ՃՈ աշխատակիցը փորձել է շրջանցել ճանապարհի վրա եղած մեծ փոսը և այդ ժամանակ նրա տեսադաշտը փակել է այդ պահին նրա դիմացով երթևեկող «Տոյոտա Վից» մակնիշի 23 ԼՕ 989 համարանիշի ավտոմեքենան, «մանևրներ է արել» և որպեսզի ՃՈ ավտոմեքենան չբախվի «Տոյոտա Վից»–ին, ՃՈ տեսուչը փորձել է շրջանցել նրան, ինչից հետո բախվել է ծառին և մի քանի մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Այս պահին ՃՈ աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքացիները պատմել են նաև՝ «էս փոսի խաթր էս էլ որերորդ դեպքնա, բայց նախորդ դեպքերում, զոհեր և վիրավորներ չեն եղել, ուղղակի ավտոներն էին իրար բախվել. եթե մարզային և տեղական իշխանությունները համապատասխան հետևություններ չանեն, էլի կկրկնվեն նման վթարները»։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=97]

 
Դիտել են 29 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info