Մարտի 10-ին, ժամը 20.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին (Միրաք գյուղի հատվածում) ուժեղ բքի հետևանքով արգելափակվել է 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով առաջացել է խցանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: