Փեսան հրացանով սպանել է իր աներձագին և վիրավորել աներձագի աներձագին (Ֆոտո)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննիչ Տիգրան Հովհաննիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.–ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը), 112 հովածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է մարտի 9-ին, Շենգավիթ վարչական շրջանում հնչած կրակոցների պատճառով։ Այդ օրը՝ ժամը 22.50-ի սահմաններում, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 31-ամյա Վարդան Վարդանյանը և 24-ամյա Դավիթ Բաղդասարյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ներքին Չարբախ 1 փողոցի վրա գործող սննդի օբյեկտից։ Մեկ ժամ անց Վ. Վարդանյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահանում է։

Հաջորդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է ինքնակամ ներկայանում 51-ամյա Յուրիկ Թադևոսյանը և հայտնում, որ սպանությունը կատարել է ինքը և ոստիկաններին է ներկայացնում հանցագործության գործիք հանդիսացող «ՄՌ–133» տիպի 12 տրամաչափի որսորդական մեկփողանի հրացանը։

Դեպքի վայրում ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 7 կրակված պարկուճ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային և գործնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Սպանված Վ. Վարդանյանը սպանություն կատարողի աներձագն է, իսկ վիրավորը՝ սպանվածի աներձագը։

Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ սպանվածն ունեցել է սննդի օբյեկտ, որտեղ գործել է նաև ավտոլվացման կետ, և այդ ավտոլվացման կետը մի քանի տարի Վարդանն ու Յուրիկը միասին շահագործել են, և երբ Յուրիկը բաժանվել է կնոջից, այսինքն՝ Վարդանի քրոջից, Վարդանը Յուրիկին հայտնել է, որ պետք է ավտոլվացման կետը հանի օբյեկտի տարածքից։

Այսօր քննիչի որոշմամբ Յ. Թադևոսյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Վաղը՝ մարտի 12-ին, քննչական մարմինը դիմելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Յ. Թադևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը։ Յ. Թադևոսյանն արդեն տվել է խոստովանական ցուցմունք, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ Գ. Շամշյանը չի հայտնում։
[oqeygallery id=103]

 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info