Խարդախության զոհերի մեջ է նաև ՊՆ բաժնի պետը (Ֆոտո)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս այսօր կեսօրին Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Ինչպես Կենտրոնական բաժնի բակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին Երևանի Հալաբյան 26 շենքի բնակիչ, 30-ամյա Սմբատ Մարգարյանն է։ Բակում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին պատմել են, որ «ընենց սարեր էր խոստանում, որ Դուբայից ջրի գնով կամպյուտրներ ու տեխնիկա եմ բերելու։ Ընենց վստահ էր խոսում, որ հավատացինք ու գումարներ տվեցինք իրեն, որպեսզի մեզ համար Դուբայից մեզ անհրաժեշտ տեխնիկա բերեր»։

Գ. Շամշյանը հայտնում է, որ միայն Երևանի Ֆրունզեի փողոցի բնակիչ Դերենիկ Գևորգյանից նա խարդախությամբ հափշտակել է 320 հազար ԱՄՆ դոլար՝ խոստանալով, որ Դերենիկի համար տեխնիկայի խանութ է բացելու, իսկ տեխնիկան բերելու է Դուբայից։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ հավանաբար կհարուցվի քրեական գործ ՀՀ քրօր.–ի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Կան տեղեկություններ, որ մի քանի քաղաքացիներից նա նույնպես նա կարողացել է խարդախությամբ գումարներ հափշտակել։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Ս. Մարգարյանը կարողացել է նաև 42-ամյա Արտաշ Ղազարյանից խարդախությամբ հափշտակել 50 հազար ԱՄՆ դոլար։ Նա Ա. Ղազարյանին հայտնել էր, որ մեծ քանակի համակարգիչներ է ներմուծելու իր տված գումարի դիմաց։ Ոստիկանության բակում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ Ա. Ղազարյանն աշխատում է ՀՀ զինված ուժերում որպես բաժնի պետ։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
[oqeygallery id=108]

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info