Աստղագուշակ 12.03.2012-18.03.2012

Խոյ-Բարեհաջող շաբաթ է ծանոթությունների և էքսկուրսիաների համար։ Շատերը նոր հետաքրքիր ծանոթություններ կսկսեն։ Կանանց ավելի գրավիչ կդարձնեն զգացմունքայնությունը, աշխարհիկ հարցերում լավատես լինելը և պարզ մանկական ուրախությունը, որը ակնհայտ կզգացվի։

Ցուլ-Այս շաբաթ Ձեր ընտանիքում անկեղծություն, փոխըմբռնում, վստահություն և կայունություն կտիրի։ Դուք կհամոզվեք նրանում, որ Դուք սիրված եք։ Սուր ինտուիցիայի շնորհիվ Դուք կկարողանաք ճիշտ և հաջող պլանավորել Ձեր կյանքը և մտածել ապագա անելիքների մասին։

Երկվորյակներ-Շաբաթը բարենպաստ է ձեռքբերումների համար։ Ստեղծագործական մոտեցումը աշխատանքին, զգացմունքների հագեցվածությունը, անձնական հմայքը և շրջապատի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը կբերեն էական արդյունքների։ Այս շաբաթը բեղմնավոր է և լի ձեռքբերումներով։

Խեցգետին-Համառ, նպատակասլաց շարժը դեպի առաջ խոստանում է հաջողություն։ Կանխագուշակումներին հակառակ ոչ մի դեպքում կիսատ մի թողեք սկսած գործը և մի նահանջեք։ Մի խուսափեք աղմկոտ միջավայրից։ Այս շաբաթ չի կարելի հանձնվել ուրիշի ազդեցությանը։ Եղեք կայուն Ձեր դիրքերում։

Առյուծ-Շաբաթը նպաստավոր է հանդիպումների և խզված կապերի վերականգնման համար։ Հավանաբար Ձեր կյանքում կհայտնվի նոր մարդ, որը Ձեր մեջ կտեսնի այն ամենը, ինչը ոչ մեկին հայտնի չի եղել։ Օգտակար է հանգստանալ հաճելի շրջապատում, բնության գրկում։

Կույս-Այս շաբաթ Դուք Ձեզ կզգաք բարձունքում։ Ձեզ ֊կթվա, թե ամեն ինչ կարող եք, ամեն ինչ Ձեր ուժերի սահմաններում է։ Մտերիմների հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Դուք հոգու խորքում կհպարտանաք Ձեր կատարած բարեգործությունների համար և թեթևացած կզգաք։

Կշեռք-Շաբաթը կարող է հաջող լինել շփումների, նոր համաձայնագրեր կնքելու, գործնական շփումների և բանակցությունների համար։ Հնարավոր է ծառայողական գործուղում, որի արդյուքում կլրացվի Ձեր բյուջեն։ Հատկապես այս շաբաթ խուսափեք մենակությունից։ Աշխատեք շփվել և կտրվել առօրյա հոգսերից։

Կարիճ-Բարեհաջող շաբաթ է ակտիվ հանգստի և զբոսանքի համար։ Բոլոր գնումները, բացի թանկարժեք մետաղներից և անշարժ գույքից, հաջող կլինեն։ նոր շրջապտույտ է սկսում մոտ մարդու հետ հարաբերություններում։ Ձեր արարքները պետք է համապատասխանեն Ձեր համոզմունքներին։

Աղեղնավոր-Այս շաբաթ սպասվում են փոփոխություններ, նոր հանդիպում, տեղեկատվության ստացում։ Հնարավոր է առավել շահավետ աշխատանքի առաջարկ։ Ձեզ սպասվում է ռոմանտիկ հանդիպում։ Շաբաթվա երկրորդ կեսին սպասվում են պատասխանատու խնդիրների լուծում, ամուսնություն և հյուրերի ընդունելություն։

Այծեղջյուր-Այս շաբաթվանից Դուք կզգաք ուժերի ներհոսք և ինքնավստահություն։ Աշխատող մարդիկ կարող են դրսևորել ունակությունները և ձեռք բերել արժանի հեղինակություն։ Տարիքավները հավանաբար կստանան հաճելի լուրեր։ Սկսեք ներգրավվել նոր գործի մեջ, բայց գործեք առանց շտապելու։

Ջրհոս-Ինչ-որ այս շաբաթ տեղի կունենա, Ձեզ համար օգտավետ կլինի։ Համատեղ նախագծերը կբերեն օգուտ արդեն այս ամսվա վերջին։ Դուք կարող եք ցուցաբերել Ձեր զարգացած գիտակցականը։ Աստղերը հուշում են երկար չմտածել և ընդունել հարմար գործնական առաջարկը

Ձկներ-Հավանական է, որ այս շաբաթ շատերը ստիպված լինեն վերադառնալ արդեն մոռացված նախկին ձեռքբերումներին։ Շատերը կցանկանան վերադարձնել կորցրած պատրանքները, զգացմունքների թարմությունն ու սիրած էակի վստահությունը։ Հնարավոր է ընկերական հարաբերությունների վերականգնում։

 
Դիտել են 120 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info