Կունենան շուրջօրյա ջրամատակարարում

Մարտի 14-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցի 5 հասցեում տեղակայված բակային պոմպակայանում լարված իրավիճակ էր: ‘Երևան Ջուր’ ՓԲԸ ‘Արևմուտք’ շահագործման տնօրինության ‘Շահումյան’ տեղամասի մասնագետները պետք է մինչև երեկո ավարտեին նոր` դանիական Գրունդ Ֆոս /grundfos/ ֆիրմայի արտադրության պոմպի և հարակից սարքավորների տեղակայումը:
Ի տարբերություն գործողի, այն ոչ միայն անհամեմատ նվազ էներգատար է, այլև շատ ավելի հուսալի և, որն այսօր նույնքան կարևոր է, ի վիճակի է սպասարկման տարածքում` Ծերենցի փողոցի 3, 5, 7, 7ա, Միքայելյան փողոցի 1, 3, Սեբաստիա փողոցի 78, 80, 82, 86, Ա.Մանուկյան փողոցի 2, 4, 6, 8, 10 շենքերում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում:
Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանի, տվյալ տարածքում վերջին ամիսներին իրականացվել են նմանօրինակ շատ աշխատանքներ: Մասնավորապես, պոմպակայանների վերազինումից բացի, կառուցվել են դիտահորեր ու ջրաբաշխիչ հանգույցներ, հայտնաբերվել են չհաշվառված ջրագծեր ու գաղտնի վթարներ: Արդյունքում զգալիորեն նվազել է ջրի կորուստն ու բարելավվել սպառողների ջրամատակարարումը:
Առաջիկայում, մասնագիտացված կազմակերպության կողմից պոմպակայանում կարգավորման-կարգաբերման աշխատանքների իրականացումից հետո, նշված շենքերի բնակիչների համար ներկայիս 12-ժամյա ջրամատակարարումը կդառնա հիշողություն:

 
Դիտել են 36 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info