ՌՈ-ում զինվորին դաժանաբար ծեծել են, տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և ուղարկել Սևան. «Չենք լռելու»

Խայտառակ դեպք է տեղի ունեցել մարտի 14-ին ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանությունում, ուր զորամասերից մեկում դեռևս մեկ ամիս առաջ (ուշադրություն դարձրեք այս փաստի վրա) տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով բերման են ենթարկվել մի խումբ զինվորների և դաժան ծեծի ենթարկվել:
«Չենք լռելու»-ի հավաստի տեղեկություններով, այդ խուլիգանությանը անմիջական մասնակցություն են ունեցել Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:
Զինվորներից առավել մեծ վնասվածքներ է ստացել (դեմքի շրջանում) Արսեն անունով սևանցի մի երիտասարդ, որին «լռեցնելու» նպատակով, ծեծելուց հետո, ետ են տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և, պահանջելով որևէ մեկին չպատմել կատարվածի մասին, տուն ուղարկել:
Այս ամենում առավել մեծ զզվանք է առաջացնում զորամասի հրամանատարի կեցվածքը, որը Ռազմական ոստիկանության հետ հարաբերությունները չսրելու նպատակով, համաձայնել է մտնել այդ կեղտոտ խաղի մեջ` ռազմական ոստիկանների ձեռքերից ծեծված վիճակում ընդունելով զինվորին և տուն ուղարկելով:
Հատկանշական է, որ Արսենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի գործում է ներգրավվել զուտ որպես վկա:
Հարկ ենք համարում նշել նաև, որ զինվորներին ծեծի ենթարկելը հայկական բանակում սովորական երևույթ է: Այն հատկապես տարածված է Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող զորամասերում, ուր հիմնականում ծառայում են որևէ «տանիք» չունեցող երիտասարդներ: Այդ հանգամանքը թևեր է տալիս խուլիգան սպաներին: ՈՒ եթե անգամ գլխավոր շտաբում նստած բարձրաստիճան զինվորականները ցանկանում են որևէ բան փոխել, բայց ոչինչ չի ստացվում, ապա թող ընդունեն սեփական անզորությունը և իրավիճակին չտիրապետեպու հանգամանքը:
Եթե Երևանում են նման դեպքեր տեղի ունենում, ապա միայն պատկերացնել կարելի է, թե ինչ է կատարվում հեռավոր զորամասերում և ռազմական ոստիկանական բաժանմունքներում: Եվ այս իրավիճակում հարցի միակ լուծումն է մնում չլռելը: Որ մեր տղերքը ծառայեն հանգիստ:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է բոլորին` նմանատիպ դեպքերի մասին chenqlrelu@gmail.com էլ. հասցեին հայտնելու խնդրանքով:

 
Դիտել են 44 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info