ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Մաքենիս գյուղի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք և Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

***

Մարտի 16-ի ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում տեղումները դեռ շարունակվում են, առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

 
Դիտել են 36 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info