Թամամյանի համար մեղադրողը չորս տարի պահանջեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի և մյուսների արագացված կարգով դատավարությունը, որի ժամանակ ելույթ է ունենում մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին Թամամյանի վերջնական պատիժ նշանակել ազատազրկում չորս տարի ժամկետով, իսկ պետական մարմիններում նա չպետք է աշխատի երկու տարի: Նա միջնորդեց կալանավորումը թողնել անփոփոխ և կալանքի սկզբնական ժամկետը հաշվել 2011 մարտի 24-ից:

Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը» և 2-րդ մասերի «Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» հատկանիշներով:

Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել պաշտպանական ճառով հանդես գալու համար: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը, և հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 23-ին 16:00-ին:

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info