«Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. – «Ինչ է զգում կամ մտածում շարքային քաղաքացին, ծանոթանալով խորհրդարանի ընտրությանն ընդառաջ հրապարակվող կուսակցական ցուցակներին։ Դժվար է ասել, քանի որ քաղաքացու մտածածն ու զգացածը ուղղակիորեն պայմանավորված են, թերեւս, նրա սոցիալական վիճակով։ Բանն այն է, որ Հայաստանում քաղաքացիների մի հսկայական բանակ սոցիալական այնպիսի ծանր վիճակում է, որ անգամ ի վիճակի չէ ինֆորմացիայի դարում տեղեկություն ստանալ նախընտրական այդ ցուցակների մասին։ Բայց, երեւի թե լավ է նաեւ, որ նա այդ ցուցակների մասին տեղեկություն չի ստանում, թեեւ շատ շուտով կուսակցություններն իրենք կառնեն այդ ցուցակներն ու տնետուն ընկած կփորձեն մտցնել քաղաքացիների աչքը` խոստանալով լուծել նրանց խնդիրները։ Բայց ինչքան ուշ ծանոթանան քաղաքացիներն այդ ցուցակներին, մասնավորապես իշխանական կուսակցությունների համամասնական կազմերին, այնքան շատ ավելի լավ` այդ քաղաքացիների առողջության համար։ Իշխանական կուսակցությունների համամասնական ցուցակները տեղով արհամարհանք են սոցիալական եւ հոգեբանական ծանր կացության մեջ գտնվող քաղաքացիների համար։ Այդ ցուցակները ստվերային եւ բացահայտ միլիոնատերերի եւ միլիարդատերերի, իշխանությանը սպասարկելով` իրենց բարեկեցությունն ապահովող տարատեսակ մասնագիտության տեր անձանց մի հավաքածու է, որի ներկայացուցիչներն իրենց կյանքով բացարձակապես որեւէ կապ չունեն այդ սոցիալապես ծանր պայմաններում ապրող քաղաքացիների հետ»։

 
Դիտել են 28 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info