«Առավոտ»

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. – «Որքան շատ եմ լսում կամ կարդում պատգամավորության մեծամասնական եւ համամասնական թեկնածուների հայտարարությունները, այնքան շատ եմ հասկանում, որ նրանց մեծ մասը չի հասկանում, թե ինչու են ուզում հայտնվել Ազգային ժողովում։ Որ դա չեն հասկանում Մանվելը, Սեյրանը, Լիսկան, Շմայսը կամ Նավոն` դա միանգամայն բնական է։ Նման մարդկանց մաղելու համար ես վաղուց առաջարկել եմ ներմուծել կրթական ցենզ հասկացությունը։ Պատգամավորության թեկնածու գրանցվելու համար այդ դեպքում անհրաժեշտ կլինի գրել ոչ բարդ (7-րդ դասարանի մակարդակի) թելադրություն, եւ եթե հավակնորդը 10 կոպիտ սխալից ավելին անի, ապա նրան պարզապես չեն գրանցում։ Այդքան խոսում ենք պետական լեզվի կարեւորության, գրքի համաշխարհային մայրաքաղաքի եւ հարակից այլ թեմաների մասին եւ զլանում ենք ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից պահանջել, որ նրանք այդ պետական լեզուն իմանան 7-րդ դասարանի աշակերտների չափով։ Բաներ կան, որոնք մարդիկ պետք է անեն անձամբ` առանց բազմաթիվ ջիպերի եւ թիկնապահների. նման դժվար գործերից է` շարժել սեփական ուղեղի ծալքերը։ Բայց նույնիսկ գրագետ մարդկանց գերակշիռ մասը, ցավոք, լավ չի պատկերացնում, թե ինչ անելիք ունի խորհրդարանում»։

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info