Աշխարհի վերջը հետաձգվում է.այն կգա հոկտեմբերի 21–ին՝ ժամը 18։00–ին

Աշխարհի խոստացված վերջը տեղի չունեցավ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 89– ամյա բնակիչ, նախկին ինժեներ և ինքնահռչակ մարգարե Հարոլդ էգբերտ Քեմպինգը կանխատեսել էր, որ 2011թ. մայիսի 21–ին երկրագունդը պետք է ամբողջությամբ կործանվի։ Երկրի բնակիչները, սակայն, այսօր արթնանացան ու տեսան, որ կարծես թե կրկին Երկիր մոլորակում են արթնացել։

Այժմ էլ «մարգարեն» վստահեցնում է, որ իր կանխատեսումները սխալ չէին։ Նրա վարկածով՝ ապոկալիպսիսը սկսվել է, սակայն կավարտվի 5 ամիս անց՝ 2011թ. հոկտեմբերի 21–ին։ Հարոլդն ասել է, որ բոլոր բարեպաշտներն այդ օրը երկինք «կտեղափոխեն», իսկ մեղավորները կմնան Երկրի վրա, որտեղ էլ՝ բազմաթիվ տարերային աղետների կհանդիպեն։

Հարոլդն այս անգամ «սահմանել է» ոչ միայն օրը, այլև՝ ժամը. Ահեղ դատաստանը տեղի կունենա ժամը 18։00–ին։ Ընդ որում, պարզվում է, որ ժամային գոտին, տվյալ դեպքում, նշանակություն չունի, քանի որ աշխարհի վերջը Երկրում «աստիճանաբար կտարածվի»։ Նա նաև հայտնել է, որ ընդամենը 200մլն բարեպաշտ է փրկվելու, իսկ մնացած՝  6,5 մլրդ մարդիկ ուղղակի ոչնչանալու են (Հարոլդը դժոխքին չի հավատում և կարծում է, որ մեղավորները պարզապես ոչնչանալու են)։

Ի դեպ,1992թ. Հարոլդը ապոկալիպսիս էր «խոստացել» 1994 թ. սետեմբերի15–ի  համար, սակայն ոչինչ էլ տեղի չունացավ….։

 

 

 
Դիտել են 42 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info