Որդու պարտքերի պատճառով դաժանաբար սպանել են մորը (ֆոտո)

Այսօր՝ մարտի 21-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.50-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Արտաշատի բաժին, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը կնոջ դիակ կա:

Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի օպեչգծով տեղակալ Եգոր Անտոնյանի, ոստիկանության Արարատի մարզային վարչության քննչական բաժնի պետ Թեմուր Ջնդոյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Սպանության վայրում է նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը:

Նշված տանը ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 74-ամյա թոշակառու Չինար Խուդոյանի դիակը:

Դիակի կողքը հայտնաբերվել է նաև խոհանոցային արյունոտ դանակ:

Իսկ դիակի վրա դրված է եղել մի գրություն:

Դեպքի վայրում հավաքված հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ գրության մեջ մասնավորապես գրված է եղել. <Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա>:

Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ սպանվածի որդին գտնվում է հետախուզման մեջ՝ մի շարք խարդախություններ կատարելու կասկածամքով ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում է:

Դատաբժշկի տված նախնական եզրակացությամբ, դիակի վրա, մասնավորապես, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում, կան կտրած-ծակած բազմաթիվ վերքեր:

Դիակը հայտնաբերվել է նշված տան խոհանոցում՝ հատակին ընկած վիճակում:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Այս պահին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստեղծվել են օպերատիվ մի քանի խմբեր, ովքեր տարբեր ուղղություններով աշխատանքներ են կատարում՝ բացահայտելու համար զարհուրելի սպանությունը: Խմբերից մեկը ղեկավարում է Արտաշատի բաժնի պետը, մյուսը՝ Արտաշատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Մկրտչյանը:

Դեպքի վայր են բերվել նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության տեսուչ-շնավարները, ովքեր ծառայողական շներով սպանության վայրում որոնողական աշխատանքներ են կատարում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ նշված տունը գտնվում է Ջրաշենի գյուղապետարանին հարակից փողոցում:

74-ամյա Չինար Խուդոյանն ապրում էր իր ամուսնու՝ 73-ամյա Թորգոմ Խուդոյանի հետ:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ ֆոտոլրագրողը չի հայտնում:

Ի դեպ, հաշվի առնելով կատարված հանցագործության վտանգավորությունը՝ սպանության վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=128]

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info