«ԲՄՎ»-ն բախվել է գազատարին. դեպքի վայրում հավաքվածներից մեկն իրեն խուլիգանի պես է պահել (ֆոտո)

Երեկ` մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում 22-ամյա Հայկ Ավետիսյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի մետր ընթացել խոտածածկ հատվածով և բախվել գազատարին:

Բարեբախտաբար, ավտովթարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Չի վնասվել նաև գազատարը:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչները և հետաքննիչը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ ավտովթարի վայրում հավաքվածներից մեկը` 44-ամյա Պողոս Բլեյանը, սկսել է բարձրաձայն հայհոյել, ինչի արդյունքում ոստիկանության օպերատիվ խումբը վերջինիս բերման է ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=130]

 
Դիտել են 28 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info