Ավտովթար՝ Երևանում. իրար են բախվել «Միցուբիշի Շառլոտ»-ը և «ՎԱԶ 2102»-ը, կա վիրավոր

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, իրար են բախվել 32-ամյա Ռուդիկ Հովեյանի վարած «Միցուբիշի Շառլոտ» մակնիշի 29 ՏՏ 550 համարանիշի և 41-ամյա Հրաչյա Մելքոնյանի վարած «ՎԱԶ 2102» մակնիշի 15 ՍԼ 310 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2102»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին կայանված մեկ այլ ավտոմեքենայի:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:

Նշված հատվածում խցանում է առաջացել. այնուամենայնիվ, ՃՈ աշխատակիցները կարողանում են մեծ դժվարությամբ վթարի վայրից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները՝ քիչ ավելի ուշ:

 
Դիտել են 37 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info