Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են կնոջ այրված դին (ֆոտո)

Այսօր` մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.42-ին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցքում տուն է այրվում:

Շտապ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 և թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հասնելով դեպքի վայր` քանի որ այրվում էր սեփական տուն և կար լուրջ վտանգ, որ հնարավոր է` կրակը տարածվի նաև հարևան տների վրա, դեպքի վայր են ժամանում լրացուցիչ մարտական հաշվարկներ:

Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև 1-03 և 1-04 ծառայությունների համապատասխան աշխատակիցները:

Հրշեջներին օգնում էին նաև հարևանները:

Հրշեջներին հաջողվում է ժամը 06.35-ի սահմաններում մեկուսացնել հրդեհը, իսկ արդեն 8.30-ին այն արդեն մարված էր:

Նշված տունը Տիչինայի փողոցի 15/1 տունն է, և կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները տան մեջ, որը լիքն էր կուտակված աղբով, հայտնաբերում են 44-ամյա Անահիտ Ասատրյանի այրված դին:

Դեպքի վայրում էին գտնվում ՓԾ պետ, գեներալ-մայոր Վաչիկ Նիկողոսյանն ու Երևանի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

Հարևանները պատմում էին, որ եթե հրշեջները ժամանակին չհասնեին, ապա կրակը տարածվելով վառելու էր մի քանի տուն:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=137]

 
Դիտել են 32 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info