«ԱրմենՏել»-ը սկսում է մատուցել ինտերնետ FTTB տեխնոլոգիայով

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է FTTB տեխնոլոգիայի հիման վրա Hi-Line Optic ծառայության կոմերցիոն մեկնարկի մասին:

Զանգվածային գործարկման առաջին փուլում վերջնական սպառողին «Fiber to the building (Block)» տեխնոլոգիայով ինտերնետ ծառայությունը հասանելի է Գյումրիի բնակիչներին:

Hi-Line Optic ծառայությունը մատուցվում է «Ուլտրա» սակագնային փաթեթի համաձայն, որտեղ 2.5 Մբ/վ թողունակությամբ սիմետրիկ անսահմանափակ կապուղու ամսավճարը կազմում է 6000 դրամ: 3.5, 5,6 և 12 Մբ/վ թողունակությամբ կապուղիների ամսեկան բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 8000, 12000, 15000 և 20000 դրամ: Hi-Line Optic ծառայության որևէ սակագնային պլանին միանալու պայմանագրով չի նախատեսվում ծառայությունից որոշակի ժամկետ օգտվելու պարտադիր պայման:

«FTTB տեխնոլոգիայով ինտերնետն ենթադրում է սիմետրիկ կապուղի, բարձր արագություն և կապի կայունություն: Ունենալով երկրի ամենազարգացած օպտիկամանրաթելային ենթակառուցվածքը, Հայաստանի միասնական օպերատորը վերջնական սպառողին հնարավորություն է տալիս օգտվելու կապի այդ ժամանակակից տեխնոլոգիայից: Այսպիսով, մեր ընկերության պատմության մեջ սկսվում է զարգացման նոր փուլ, իսկ մեր հաճախորդների բնակարաններում հասանելի է դառնում FTTB տեխնոլոգիան, որը խոշոր լարային ցանցերի ապագան է», – նշեց «ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line Optic ծառայության «Ուլտրա» անսահմանափակ սակագնային փաթեթներին միացումն անվճար է: Անցումները «Ուլտրա» սակագնային փաթեթի միջև նույնպես անվճար են:

Ներկայում FTTB տեխնոլոգիայի Hi-Line Optic ծառայությունը հասանելի է Գյումրի քաղաքի Անի թաղամասում: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info