Մայիսի 21-ին սկսել է ժայթքել Գրիմսվոթն հրաբուխը Իսլանդիայի հարավում:
Հրաբխի նետած ծխի եւ մոխրի բարձրությունը հասնում է 11-15 կիլոմետրի: ինչպես հաղորդում է իսլանդական հեռուստաընկերությունը, հրաբխից ավելի քան 200 կմ շառավղով հայտարարվել է ոչ թռիչքային գոտի:
Օդերեւութաբանները, սակայն, կարծում են, որ այս դեպքում միջազգային ավիափոխադրումների առումով էական խնդիրներ չեն առաջանա, ինչպես նախորդ տարի Էյաֆյատլայոկուդլ հրաբխի դեպքում:
Ըստ օդերեւութաբանների` հրաբխի ժայթքումը կարող է հանգեցնել ձյան հալոցքի եւ մոտակա շրջանների` հալոցքաջրերով ողողման: