«Չորրորդ ինքնիշխանություն»

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը տեղեկացնում է, որ Ոստիկանությունը արձագանքել է թերթի «562 Լուսինե նույն ընտրացուցակում իրար հետեւից» վերտառությամբ հրապարակմանը։ Այդ հրապարակման համաձայն` Երեւանի Կենտրոն համայնքի ընտրատեղամասերից մեկի պատին փակցված ընտրացուցակի 661-ից մինչեւ 1223 համարը ընդգրկված մարդկանց բոլորի անունն անխտիր Լուսինե էր։ Ոստիկանության փոխանցմամբ` իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակները Ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան պատշաճ կերպով հանձնվել են թիվ 9 ընտրատարածքի 9/09 ընտրական տեղամասի կենտրոնը տիրապետողին։ «Ընտրացուցակները հանձնելուց 1 ժամ անց պարզվել է, որ իրոք, տեխնիկական վրիպման հետեւանքով, 9/09 ընտրական տեղամասի ընտրացուցակներում ընդգրկված թվով 562 քաղաքացու անունները փոփոխվել են «Լուսինե» անվամբ։ Հիշյալ անհամապատասխանությունը անհապաղ շտկվել է եւ նույն օրը` մարտի 27-ին մինչեւ ժամը 18։00-ն ընտրական տեղամասի տարածքը տիրապետողին են հանձնվել շտկված ընտրացուցակները։ Տեխնիկական վրիպման հետեւանքով անճշտություններ պարունակող ընտրացուցակները ոչնչացվել են», – հավաստիացրել է Ոստիկանությունը։

 
Դիտել են 30 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info