Նիկոյան հանդիպել է ԱՄԷ-ի Դաշնային ազգային խորհրդի նախագահի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր Դուբայում աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄԷ-ի Դաշնային ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ ալ-Մուրրի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նիկոյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը եւ բարձր է գնահատում ԱՄԷ-ի  հավասարակշիռ  արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների մակարդակի կապակցությամբ, ընդգծել միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանն ու հետագա խորացմանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Հատուկ կարեւորվել է առեւտրատնտեսական եւ զբոսաշրջության բնագավառներում հետագա համագործակցության խթանումը:

Նիկոյանը ներկայացրել է Հայաստանի տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը եւ հույս հայտնել, որ էմիրաթական կողմն իր մասնակցությունը կունենա ծրագրերի իրականացման գործում, հատկապես որ դրանց շնորհիվ Ծոցի տարածաշրջանի երկրները ամենակարճ ճանապարհով ելք կունենան դեպի Սեւ ծով եւ Եվրոպա:

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է նաեւ հայ – թուրքական հարաբերությունների  ներկայիս մակարդակը, Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձել տարածաշրջանի այլ խնդիրների:

 
Դիտել են 202 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info