Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: