Վարչական պատասխանատվության է ենթարկվել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը

Այսօր՝ մարտի 30-ին, վարչական արձանագրություն է կազմվել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրությունը կազմվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այն բանի համար, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պատկանող «Մերսեդես G 500» մակնիշի 77 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենան օրեր առաջ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում խախտել էր երթևեկության կանոնները, ինչպես նաև ավտոմեքենայի դիմապակուց էլ բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը:
Նշենք, որ վարչական պատասխանատվության համար հիմք են հանդիսացել Գագիկ Շամշյանի երեկ հրապարակած տեղեկատվությունը և լուսանկարները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

 
Դիտել են 1813 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info