Խոշոր ավտովթար` Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր (ֆոտո)

Այսօր` մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Սարի թաղից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ տանող հատվածի թիվ 20 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել Արաբկիրի 21 փողոցի բնակիչ 34 ամյա Գուրգեն Ավդալյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի 13 ՕԼ 606 համարանիշի և 20 ամյա Էդուարդ Գասպարյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի 71 PT 111 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդ Գ. Ավդալյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2121»-ի վարորդ Է. Գասպարյանն ու նրա երեք ուղևորներ՝ 19 ամյա Դավիթ Գասպարյանը, 21 Ժորա Ստեփանյանը, և 20 ամյա Գառնիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մահացածին և վիրավորներին դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, Երևանի փրկարար վարչության հատուկ փրկարարները: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանը:

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=153]

 
Դիտել են 53 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info