Բողոքի ակցիան շարունակվում է վրաստանում

Վրաստանում անցկացվում է «Ժողովրդական ժողովի» կրկնակի բողոքի ակցիան, որին միացել է նաեւ արմատական ընդդիմադիր «Վրացական կուսակցությունը», որի գործողությունները Փարիզից համակարգում է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին:

«Վրացական կուսակացությունը» մայիսի 25-ը «Ցասման օր» է հայտարարել` խոստանալով, որ Օքրուաշվիլին անձամբ է գալու Վրաստան: Երեկվանից ցուցարարները արգելափակում են երթեւեկությունը Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ` ճանապարհին «Միշա, Միշա» գրությամբ վահանակներ եւ փողոցի լայնքով երկաթե շղթաններ ամրացնելով:

Բողոքի ակցիան առանց միջադեպի չի անցել: Թբիլիսիում ոստիկանության շենքի մոտ անսպասելի ձեռնամարտ է սկսվել: Կողմերն իրար հարվածել են դրոշների պոչերով եւ քարեր են նետել իրար վրա: Ջարդվել է նաեւ մի քանի մեքենա, գրում է «Նովոստի Գրուզիան»: Մի քանի մարդ վիրավորվել է: Ակցիայի մասնակիցները «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողին մեղադրել են կեղծ տեղեկատվության հաղորդելու մեջ եւ անձնական վիրավորանք են հասցրել:

 
Դիտել են 61 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info