Պոլիտեխնիկի ուսանողուհին` միջազգային հեղինակավոր կոնֆերանսի մրցանակակիր

2012թ. մարտին Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնոլոգիական համալսարանում տեղի ունեցավ աշխարհահռչակ “Kaspersky Lab” հակավիրուսային ընկերության կազմակերպած տեղեկատվական անվտանգության հարցերով ուսանողական միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների բուհերի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ£
Հեղինակավոր այդ միջոցառման մասնակիցների թվում էր նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Բաղդասարյանը£ Նրա զեկույցը (“Реконфигурируемая стеганографическая система с двухступенчатой скрытой аутентификацией”) արժանացավ մասնագետների բարձր գնահատականին, իսկ Տաթևիկը գրավեց երրորդ մրցանակային տեղըª արժանանալով պատվոգրի և 750 ԱՄՆ դոլար պարգևավճարի£
Հարկ է նշել, որ Տաթևիկ Բաղդասարյանի նվաճումը “Kaspersky Lab” ընկերության կազմակերպած միջոցառումներին արձանագրված բուհի միակ հաղթանակը չէ. դեռևս 2009թ. նույն ընկերության մեկ այլ` “Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը նոր սերնդի համար” խորագրով միջազգային երիտասարդական մրցույթ-համաժողովի ժամանակ ՀՊՃՀ վերոնշյալ ֆակուլտետի Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի երկու ուսանողուհիների` Ելենա Կոսոլապովայի և Նինա Ազիզյանի` “Ծրագրային համակարգի մշակում` նախատեսված ինֆորմացիայի գաղտնագրման պահպանության մեթոդների հետազոտման և ուսումնասիրության համար” վերնագրով աշխատանքն ամենաբարձր գնահատականի էր արժանացել կազմկոմիտեի կողմից, և նախատեսված 3 առաջին կարգի դիպլոմներից մեկը շնորհվել էր Ճարտարագիտական համալսարանի ներկայացուցիչներին:
“Kaspersky Lab” ընկերությունը, լինելով նշված ամբիոնի օտարերկրյա լավագույն գործընկեր կազմակերպություններից մեկը, բացառիկ պայմաններով ՀՊՃՀ-ին թույլ է տվել անդամակցելու “Kaspersky Academy”-ին և օգտվելու վերջինիս ուսումնական ծրագրից, ձեռք բերելու ընկերության բոլոր ուսումնական նյութերը, ինչպես նաևª կազմակերպելու ՀՊՃՀ ուսանողների պրակտիկան և ստաժավորումը ընկերության գլխամասային գրասենյակում£

 
Դիտել են 42 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info