Մեկնարկում էհամակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնությունը

Ապրիլի 11-ին, ժամը 14:00-ին «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր խանութում տեղի կունենա Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի երկրորդ բաց առաջնության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:
Ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Orange-ը, կհայտարարեն Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության մեկնարկը: Բանախոսներն են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան

Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, աջակցել երիտասարդներին դրսևորվել խաղերի բիզնես ոլորտում: Առաջին անգամ առաջնությունը տեղի ունեցավ 2011թ.: Առաջնության 25 մասնակիցների գերակշռող մասն ուսանողներ էին Երևանի Պետական Համալսարանից, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայից, ՀՊՃՀ-ից /Պոլիտեխնիկ/, Հայաստանի Բաց Համալսարանից: Մասնակիցների թվում են նաև դպրոցականներ և ընկերություններ: Ժյուրիի կազմում էին «Օրանժ Արմենիա», «Մայքրոսոֆթ», «Սորսիո», «Տրիադա», «Թեոկեն», «Թի Էքս Սիստեմս», «ԷԴՋ Գեյմինգ» ընկերությունների ներկայացուցչիներ, Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիան:

 
Դիտել են 48 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info