Երեկ` ապրիլի 10-ին, Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և նույն օդանավակայանի ուղևորների և ուղեբեռների հատուկ զննման ծառայության աշխատակիցները զննման գոտուց գծային բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Երևանի Նոր–Նորք վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Դավիթ Խաչատրյանն է։ Նա Երևան–Մոսկվա թիվ 1861 չվերթով պետք է մեկներ Մոսկվա, այնուհետև՝ Իսպանիա։ Նրա ճամփորդական պայուսակի զննման ժամանակ հայտնաբերվել է «Մակարով» տիպի 2 ատրճանակ՝ իր պահունակներով և 1 հատ ատրճանակի պատյան ու «Մակարով» ատրճանակի փամփուշտներ։ Փաստի առթիվ Ոստիկանությունում նյութերև են նախապատրաստվում, հայտնաբերված զենքերն ուղարկվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
[oqeygallery id=154]