Սյունիքի մարզպետի «տանիքի» ներքո գործող «Սան Պալաս» խաղատունը գործել է ապօրինի (ֆոտո)

Երեկ իրավապահների կողմից գրոհի է ենթարկվել «Սան Պալաս» խաղատունը: Այս խաղատունը բացման օրվանից ի վեր որևէ հարկային պարտավորություն չի կատարել, քանի որ գործել է ապօրինի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սան Պալաս» -ը գործում է շուրջ երկու ամիս, սակայն ֆինանսների նախարարության կողմից չունի լիցենզիա:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չլիցենզավորված խաղատունը պատկանում է ոմն Արթուրի, որը Կապանում հայտնի է «Աբաս» մականունով: Նա Հայաստան է տեղափոխվել Մոսկվայում բնակվող մեծահարուստ Միրիկի սպանությունից հետո, որտեղ եղել է այդ մարդու վարորդը: Ի դեպ, Միրիկը Մոսկվայում նույնպես խաղատնային բիզնես է ունեցել:

Ըստ որոշ լուրերի՝ այս խաղատան «տանիքը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, ինչով էլ բացատրվում է այդ օբյեկտի՝ արտոնյալ պայմաններում գործելը: Մեր տեղեկություններով՝ իրավապահները բռնել են նույնիսկ այդ պահին խաղատանը գտնվող հաճախորդներին: Կապանցիները պատմեցին, որ խաղատան համար դիլեր-աղջիկներ բերել էին Ուկրաինայից:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=155]

 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info