Վերակառուցվեց ջրի բաշխիչ հանգույցը

Ապրիլի 13-ին Սարյանի փողոցում, Կենտրոնական փոստի հարևանությամբ “Երևան Ջուր” ՓԲԸ “Արևելք” շահագործման տնօրինության “Կենտրոն” տեղամասի աշխատակիցները վերակառուցում էին ջրի բաշխիչ հանգույցը:
Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանը, սպառման “պիկ” ժամերին այստեղ նկատվում էր ջրի անբավարարություն: Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ դրա պատճառը տարիներ առաջ կառուցված և ներկա պահանջներին չհամապատասխանող 125մմ տրամագծով ջրագիծն էր, մինչդեռ նույն դիտահորում առկա էր 250մմ տրամագծով խողովակ, որն օգտագործվում էր այլ նպատակով:
Նշված օրը տեղամասի մասնագետները ապամոնտաժում էին 125մմ տրամագծով խողովակը և վաղուց շահագործումից դուրս եկած փականը: Փոխարենը` տեղադրվում էր նոր փական և Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոցի 37-60 համարների, Սարյան, Բյուզանդ, Արամի, Ղ.Փարպեցու փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարման նեքին ցանցը եռակցվում էր 250մմ տրամագծով խողովակին:

Իսկ ջրատարի վթարված հատվածը փոխարինվում է

Նույն օրը` ապրիլի 13-ին ժամը 08.00-ից դադարեցվել էր Նոր Նորքի 5-րդ և 8-րդ զանգվածների, Վիլնյուսի նրբանցքի 35, 36, 43, 44, 45, 46, 46Ա շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ըստ “Արևելք” շահագործման տնօրինության “Հյուսիս” տեղամասի գլխավոր ճարտարագետ Սպարտակ Մկրտչյանի, Թևոսյան փողոցում կոռոզիայի պատճառով շարքից դուրս էր եկել 500մմ տրամագծով ջրատարի մի հատված: Կառուցվում է 45 մետր երկարությամբ նոր ջրագիծ, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 14-ը ժամը 20.00-ն:

 
Դիտել են 49 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info