Գարուն ա, կանաչ ա արել …

Երկարատև ձմռանից հետո վերջապես “թեթևացած շունչ քաշեց ու ուսերի բեռը թոթափեց” նաև ‘Երևան Ջուր’ ընկերությունը:
Ապրիլի 14-ին, մայրաքաղաքի մյուս հիմնարկ-ձեռնարկությունների նման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգում շաբաթօրյակ էր: Բայց ոչ միայն, և ոչ այնքան ի պաշտոնե: Աշխատակիցներն էլ էին ուրախ շաբաթօրյակին: Ուրախ էին արևոտ օրվան, ուրախ էին գարնան ամեն օրվա հետ ուժ առնող կանաչին, ծաղկող ծառերին ու համատեղ աշխատանքին:
Ապարանից մինչև Մասիս, Կաթնաղբյուրից` Շոր-շոր, բարեկարգման աշխատանքներ էին ընթանում ջրաղբյուրներում, օրվա կարգավորիչ ջրամբարներում, Աէրացիայի մաքրման կայանում, պոմպակայաններում, վարչական ու տեխնիկական կառույցներում:
Տանտիրոջ հոգատար ձեռքով ու ջանասիրությամբ, աշխատակիցները, անկախ պաշտոնից, տարիքից ու սեռից, հավաքում էր աշնանից կուտակված աղբը ու ջրում ծաղիկները, տնկում էին նոր ծառեր ու էտում-ձևավորում հները: Շաբաթօրյակի էին դուրս եկել նաև համակարգում բազմաբնույթ աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունները: Մասնավորապես, Արզնիի ջրաղբյուրում “Էմօշին” ՍՊԸ-ն ձեռնամուխ էր եղել տարածքի բարեկարգմանը:
Միջոցառման ընթացքում, որը կշարունակվի մի քանի օր, հարյուրավոր ծառեր ու թփեր կտնկվեն համակարգում, կձևավորվեն բազմաթիվ ծաղկային կոմպոզիցիաներ:
Ինչպես տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը, հետայսու ավելի մեծ ուշադրություն է դարձվելու համակարգի բարեկարգմանը: Արդեն տեսանելի ապագայում ընկերության կառույցներն ու հարակից տարածքները կնորոգվեն և կբերվեն օրինակելի տեսքի:

 
Դիտել են 64 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info