«Երկիր»

«Երկիր»-ը, ընդգծելով, որ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը գրեթե ամբողջությամբ իրականացնում է նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է. – «Սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ է ընտրվել հենց այս տակտիկան մի կուսակցության պարագայում, որի ղեկավարն ընդամենը ամիսներ առաջ հպարտանում էր, թե իրենք միակ քաղաքական ուժն են, որն իր ռեսուրսներով ունակ է երկրում փոփոխություններ իրականացնել։ Որտե՞ղ է այդ ռեսուրսը, ինչո՞ւ է համառորեն թաքցվում։ Որտե՞ղ է, օրինակ, հանրապետության վարչապետը, ինչո՞ւ նա չի օգտագործում ստեղծված առիթը, չի առերեսվում սեփական ժողովրդի հետ, չի խոսում նրանց կենսապայմանների բարելավման ծրագրերի մասին։ Իրականությունն այն է, որ անցած 3-4 տարիներին կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն իրենց գործունեությամբ կամ անգործությամբ այնպիսի հիասթափություն են պատճառել հասարակությանը, որ իրեն հարգող եւ սեփական հնարավորությունները ճիշտ գնահատող ցանկացած ուժ անհարմար կզգար այդ մարդկանց հանել ամբիոններ եւ դրդել նոր խոստումներ տալ։ Այս իմաստով ՀՀԿ-ի քարոզչական հնարանքն արդարացված է»։

 
Դիտել են 33 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info