Նոր կոյուղատար Երևանի Խորենացի փողոցում

Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Խորենացի և Քրիստափորի փողոցների հատման վայրում “Երևան Ջուր” ՓԲԸ “Արևելք” շահագործման տնօրինության “Կենտրոն” տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նոր կոյուղու կառուցմանը:
Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի, շինարարությունը բացատրվում է երկու հանգամանքով: Առաջինը` կոյուղին այստեղ շահագործվում է երկար տարիներ և մասամբ խցանված է, ինչը հաճախակի վթարների պատճառ է հանդիսանում: Եվ երկրորդը` Երևանի քաղաքապետարանը սկսել է փողոցի ասֆալտապատումը: Ակնհայտ է, որ այս երկու աշխատանքների համատեղումը թույլ է տալիս հետագայում խուսափել փողոցի ծածկույթը վնասելուց:
Նոր պլաստմասե կոյուղագծի երկարությունը կազմում է 160 մետր, տրամագիծը` 500մմ: Ճիշտ է, արդեն նախկին կոյուղու տրամագիծը 600մմ էր, սակայն պլաստմասե խողովակը նորը լինելուց բացի նաև երկարակյաց է, և Արթուր Զակեոսյանի համոզմունքով, բնակիչների կողմից ճիշտ` ըստ նշանակության, շահագործվելու դեպքում հուսալիորեն կծառայի տասնամյակներ շարունակ:
Աշխատանքները փողոցում ընթանում են առաջընթաց տեմպերով, նպատակ ունենալով արդեն առաջիկա օրերին կոյուղին հանձնել շահագործման և “ճակատ” բացել ասֆալտապատողների համար:

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info