Մտավորականն առաջարկում է Հայկի տաճար կառուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չենք լռելու» նախաձեռնությունն «Մերկ պատմություն» շարքի շրջանակներում շարունակում է հարթակ տրամադրել հայրենի իշխանությունների գաղափարական սպասարկուն չդարձած մտավորականության ներկայացուցիչներին:
Շարքի առաջին և երկրորդ թողարկումների հյուրը գրող, ՀԳՄ վարչության անդամ Վահան Տեր-Ղազարյանն է: Նրա կարծիքով, մեր ժողովրդի բոլոր ողբերգությունների հիմնապատճառը մեզ պարտադրված «ստրկական բարոյականությունն» է, իսկ փրկությունը` դրանից ձերբազատվելը:
«Չենք լռելու»-ի հետ զրույցում նա հետաքրքիր մտքեր է հնչեցրել: Մասնավորապես, ըստ Տեր-Ղազարյանի, մենք պետք է վերադառնանք մեր իրական ակունքներին և արժեքներին, որոնք մեկ բառով կոչվում են ազգային: Գրողն առաջարկում է Արալեռան ստորոտում Հայկի տաճար կառուցել:
«Եթե մենք մեր հոր կամ պապի գերեզմանը համարում ենք տաճար, որտեղ պարբերաբար կատարում ենք համապատասխան ծիսակատարություն, ապա ողջ հայ ժողովուրդը պարտավոր է ունենալ իր առաջին հոր տաճարը, որտեղ կկատարի ընդհանուր ծիսակատարությունը: Հենց սա է մեր ազգային միավորման և կազմակերպման միակ հնարավոր ձևը»,- գտնում է Տեր-Ղազարյանը:

 
Դիտել են 24 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info