«Չորրորդ ինքնիշխանություն»

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը «ՀՀԿ-ն բնակարաններ է բաժանում» վերնագրի ներքո գրում է, որ երեկ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ որոշում է կայացվել Երեւանի ութ ընտանիքների անհատույց բնակարաններ հատկացնել: Թերթը փորձել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանից տեղեկանալ, թե այդ քաղաքացիները ե՞րբ են դիմել այդ բնակարաններն իրենց հատկացնելու համար: Վերջինս նշել է, որ երկար տարիներ այդ մարդիկ դիմել են քաղաքապետարան, եւ վերջապես նրանց խնդրանքը բավարարվել է: «Երեւանի ավագանու ոչ բոլոր նիստերին են անհատույց կերպով բնակարաններ տրվում քաղաքացիներին: Իսկ եթե լինում են, ապա դրանց թիվը երկուսից չի անցնում», – նկատում է թերթը` ամփոփելով. – «Հետեւապես պետք է ենթադրել, որ ընտրապայքարի ամենաթեժ պահին ութ բնակարանների հատկացումը ոչ թե բարի կամքի դրսեւորում է, այլ հերթական PR քայլը»:

 
Դիտել են 33 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info