«168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. – «Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին զուգահեռ` հստակ ուրվագծվում է մարդկանց մի խավ, որոնք չեն մասնակցելու ընտրություններին, մայիսի 6-ին ուղղակի չեն գնալու ընտրատեղամաս։ […] Խոսքն ամենեւին հասարակության այն հատվածի մասին չէ, որն ավանդաբար ապաքաղաքական է, մեկուսացած է բոլոր գործընթացներից եւ առաջնորդվում է` «ինձանից ոչինչ կախված չէ» սկզբունքով։ Ճիշտ հակառակը` խոսքն ամենաակտիվ, հասարակական-քաղաքական խնդիրներով մտահոգ հատվածի մասին է։ Այդ մարդկանց հնարավոր չէ պասիվ կամ ամորֆ զանգված համարել։ Այդ մարդիկ շատ լավ գիտակցում են ընտրությունների կարեւորությունը, ընտրություններին չմասնակցելու անթույլատրելիությունը, սակայն այդ մարդիկ չգիտեն, անկեղծորեն չգիտեն` ո՞ր քաղաքական ուժին ընտրել։ Խնդիրն այն է, որ այս ընտրություններին մասնակցող ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր կամ այդպիսին համարվող ուժերը հատկապես նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտեցին, որ քիչ են տարբերվում կամ գրեթե չեն տարբերվում իրարից, եւ մեկի կամ մյուսի հաղթանակը կամ պարտությունը մեծ հաշվով ոչինչ չի փոխելու։ Այսինքն` օր օրի Հայաստանում ձեւավորվում է մարդկանց խավ, որոնց համար մայիսի 6-ի ընտրություններն իրականում ներկայանալու են որպես ընտրությունների բացակայություն»։

 
Դիտել են 33 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info