Ճապոնական Toyota ավտոարտադրող ընկերությունը և համակարգչային ծրագրեր մշակող Salesforce.com Inc ամերիկյան ընկերությունը կստեղծեն սոցիալական կայք, որը թույլ կտա մեքենաների տերերին շփվել իրենց մեքենաների հետ, հաղորդում է Reuters-ը։
«Սոցիալական կայքերը փոխում են հաղորդակցման միջոցները և մարդկանց փոխհարաբերության ձևը, ուստի ավտոմեքենաները պետք է համընթաց քայլեն այդ փոփոխություններին»,- ասել է Toyota-ի նախագահ Ակիո Տոյոդան։
Նոր սոցիալական կայքը կկոչվի Toyota Friend։ Ծառայությունից օգտվողները կարող են «շփվել» իրենց ավտոմեքենաների հետ՝ հաղորագրություն ուղարկելով ինչպես Twitter-ով, այնպես էլ Facebook-ով, ընդ որում մեքենան կունենա սեփական պրոֆիլը։
Էլեկտրոմոբիլը, իր հերթին, կարող է զգուշացնել տիրոջը, օրինակ, լիցքավորել մարտկոցը։ Համապատասխան հաղորդագրությունը կուղարկվի բջջային հեռախոսի վրա։ Այդպիսով, վարորդները կարող են զրուցել սեփական մեքենաների հետ։