ՕԵԿ–ի «Գազելը» բախվել է Հանրապետականի «ՊԱԶ»-ին, կան վիրավորներ (ֆոտո)

Այսօր՝ ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30 սահմաններում Այնթապ–Արևաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել «Գազել» մակնիշի 19 ՏԼ 685 համարանիշի և «ՊԱԶ» մակնիշի 27 ՏՍ 522 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Մասիսի հիվանդանոց։ Նրանցից մեկը եղել է «Գազելի» վարորդը, իսկ մյուս երկուսը՝ նույն մեքենայի ուղևորներ։
«ՊԱԶ»–ը վարել է «Այնթապ» գյուղի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Վարդազարյանը։

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Գազել»–ի մեջ եղել են «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, ովքեր քարոզարշավի էին մեկնում, իսկ «ՊԱԶ»–ը, որը ուսանողների անվճար երթևեկության համար է նախատեսված։

Վթարի հիմնական մեղավորը, ըստ հավաքվածների, եղել է «Գազել»–ի վարորդը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Յուրիկ Հովհաննիսյանը և 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը։

Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու համար «Գազել»–ի վարորդի և վիրավոր ուղևորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 
Դիտել են 44 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info