Սևանում ջրասուզակները լճից դուրս են բերել 82-ամյա ջրախեղդի դին

Այսօր՝ մայիսի 1-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ Սևանա լճի կառամատույցում «Մայամի» լողափի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու ջրախեղդված դի, և այն լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի Ոստիկանության պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։

Տեղում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը՝ հրամանատարի տեղակալ Սարգիս Հարությունյանի գլխավորությամբ։ Քիչ առաջ ջրասուզակը լճից դուրս բերեց ջրախեղդի դին։ Դատաբժիշկը զննելով՝ հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ջրախեղդված անձը Սևան քաղաքի բնակիչ 82–ամյա Հրանտ Գուլոյանն էր։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Հ. Գուլոյանը բնակվում էր միայնակ, սակայն նրա երեխաները գտնվում են Ռուսաստանում։ Այս պահին Սևանի շտապօգնության 1-03 ծառայությունը մեքենայով դին տեղափոխում է դիահերձարան։

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սևանի քննչական բաժնում նյութեր են նախպապատրաստվում

 
Դիտել են 48 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info