«Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. – «Երեկ նախընտրական քաղաքական թոհուբոհը որոշակիորեն ստվերվեց Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ կատարած այցով, որի ընթացքում Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորեց ապամոնտաժել Մաշտոցի պուրակի կրպակները, քանի որ դրանք «գեղեցիկ չեն»։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այսպիսով փորձեց Մաշտոցի պուրակում ստեղծված իրավիճակը ծառայեցնել սեփական քարոզչական շահերին, սակայն միեւնույն ժամանակ, նա փորձեց պահել քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմքը եւ PR անել ոչ թե նրա, այլ Մաշտոցի պուրակի ակտիվիստների հաշվին։ Իրականում, սակայն, այստեղ իհարկե միայն առաջին հայացքից է Սերժ Սարգսյանը իր PR-ն անում ակտիվիստների հաշվին, իսկ, ըստ էության, նա ոչ թե PR է անում, այլ է՛լ ավելի է սրում Մաշտոցի պուրակի խնդիրը։ Բանն այն է, որ ակտիվիստները բարձրացնում էին ոչ միայն կրպակների ապամոնտաժման, այլ ընդհանրապես դրանց տեղադրման օրինականության հարցը, իսկ Սերժ Սարգսյանն այդ հարցից խուսանավում է եւ այսպես ասած` գեղագիտական հիմքեր է փորձում դնել ապամոնտաժման հանձնարարականի տակ։ Այսինքն` օրինականության խնդիրը, սահմանադրականության խնդիրը, որը գլխավորն է Մաշտոցի պուրակում, շարունակում է մնալ բաց»։

 
Դիտել են 36 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info