Վաղարշապատում ջրանցքի մեջ հայտնաբերվել է 30-35 տարեկան տղամարդու դի

Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 14.30–ին անհայտ քաղաքացուց Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 13 շենքի մոտ գտնվող ջրանցքում մարդ է խեղդվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, գեներալ–մայոր Արամ Զախարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել մոտ 30-35 տարեկան տղամարդու դին։

Տեղում է նաև Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ։ Այս պահին Ոստկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ պարզելու համար ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը։ Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 
Դիտել են 32 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info