Երևանում ինքնասպանություն գործած անձը փաստաբան է

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ մայիսի 3-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ մոտավորապես ժամը 11.00-ի սահմաններում Կիևյան կամրջից մոտ 45-50 տարեկան տղամարդ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել։

Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության, ինչպես նաև 1-03 ծառայության աշխատակիցները։

Քիչ առաջ Գ. Շամշյանը դեպքի վայրից հայտնեց, որ ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքնասպան եղած քաղաքացու հագուստի մեջ հայտնաբերվել է Նորայր Միքայելյան անվամբ փաստաբանի վկայական, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ–երկտող, որտեղ գրված է. «Իմ այս քայլից հետո խնդրում եմ ինձ ներեք»։

Այն ուղղված է իր հարազատներին։

Քննիչի կողմից փաստաբանի վկայականն ու հայտնաբերված նամակ–երկտողը առգրավվել է, և արդեն քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ ձեռագրաբանական։

 
Դիտել են 26 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info